


ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությնա կողմերը պետք է դադարեցնեն կրակը և կայունացնեն իրավիճակը: Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները խորը մտահոգությւոն են պատճառում»,-թվիթթերյան իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Այժմ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Հայկական ուժերը խփել են 2 ադրբեջանական ուղղաթիռ, 2 անօդաչու թռչող սարք, շարքից հանել 3 տանկ: Հակառակորդը կենդանի ուժի լուրջ կորուստներ ունի: Ըստ հայկական լրատվամիջոցների, հակառակորդն ունի լուրջ կորուստներ` ավելի քան 200 մարդային զոհեր:


