


ԱրմԻնֆո. Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-25-ը աշխատանքային այցով գտնվելու է Մոսկվայում։
Ինչպես հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, այցի շրջանակում Գրիգորյանը աշխատանքային հանդիպում կունենա Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, ինչպես նաև կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։


