


ԱրմԻնֆո. Վիեննայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վալտեր Ռոզենկրանցի հետ քննարկել է երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը։
Ինչպես հայտնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, օրակարգում էին նաև առևտրատնտեսական համագործակցությունը, միջխորհրդարանական կապերը, մշակութային և կրթական կապերը, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերությունը։
Հայաստանի դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված Հանրապետության ջանքերը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես մեր երկրի, այնպես էլ այլ տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրոպայի և մասնավորապես Ավստրիայի համար։
Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ավստրիական կողմին՝ Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելու համար և ընդգծել համագործակցության շարունակման կարևորությունը։


