


ԱրմԻնֆո. Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները մշտապես զարգանում են՝ ներառելով նաև ակտիվ միջխորհրդարանական համագործակցությունը։ Այս մասին Գերմանիայի ԱԳՆ՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Նիկլաս Վագների գլխավորած ԳԴՀ պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ պատվիրակությունը Հայաստանում է գտնվում պատմական պահին․ Հայաստանի կառավարությունը հրապարակել է Սահմանադրության նոր նախագիծը, որը երկրում ընթացող քաղաքական քննարկումների գլխավոր թեման է։
Նա նաև տեղեկացրել է, որ տեղի է ունեցել Հայաստանի համար կենսական և ռազմավարական նշանակություն ունեցող TRIPP ծրագրի գործնական փուլի պաշտոնական մեկնարկը։
ԱԺ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները մշտապես զարգանում են՝ ներառելով նաև ակտիվ միջխորհրդարանական համագործակցությունը։
Նիկլաս Վագները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մեծ նշանակություն է տվել խորհրդարանական համագործակցության ակտիվացմանը՝ մասնավորապես ընդգծելով բարեկամության խմբերի միջև սերտ փոխգործակցության կարևորությունը։
Սարգիս Խանդանյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության խորացման, վիզային ռեժիմի liberalացման ուղղությամբ տարվող աշխատանքների, տարածաշրջանային խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի քայլերի, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման թեմաներին։


