


ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա։
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Բուխարեստի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անա Տինկան։
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը նախատեսում է հանդիպել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանին, վարչապետ Լուկա Նիկուլեսկուին և Սենատի նախագահ Միրչա Աբրուդյանին։


