


ԱրմԻնֆո. Հայաստանում նկատելիորեն կցրտի։
Ինչպես հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հանրապետությունում նոյեմբերի 25-ի ընթացքում և նոյեմբերի 26-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով։ Միաժամանակ, նոյեմբերի 25-ին հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, մի շարք շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 24-ին, ինչպես նաև նոյեմբերի 26-ից 28-ը տեղումներ չեն սպասվում։ Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ պոռթկումներով, նոյեմբերի 24-25-ին որոշ շրջաններում սպասվում է քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ։
Շիրակի մարզում նոյեմբերի 24-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +7-ից +11, Կոտայքի մարզում՝ +7-ից +12։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +7-ից +10, Լոռու մարզում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +10-ից +13-ի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +11-ից +15։ Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է +5-ից +13։ Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +11-ից +15։ Արմավիրում ցերեկը սպասվում է +12-ից +14։ Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կկազմի +6-ից +15, Սյունիքի մարզում՝ +6-ից +20։
Երևանում նոյեմբերի 24-ին և նոյեմբերի 26-28-ը տեղումներ չեն սպասվում։ Նոյեմբերի 25-ին սպասվում են պարբերական անձրևներ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 24-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +11-+13, երեկոյան՝ +7-+9, նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը՝ +2 - +4։


