


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա:
Ինչպես հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը Facebook-ի իր էջում, այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ռումինիայի նախագահ Նիկոշ Դանի հետ, որին կհաջորդի Ռումինիայի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսը:
Փաշինյանը կհանդիպի նաև Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով: Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի վարչապետը նախատեսում է հանդիպել նաև Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդյանի հետ:


