


Արմինֆո.Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Դեյվիդաս Մատուլիոնիսի հետ։
ՀՀ անվտանգության խորհրդի հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Լիտվայի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ են կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների։


