


ԱրմԻնֆո. Ուլտրաօրթոդոքս հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը։ Այդ մասին ահազանգում է լրագրող Գեղամ Բալյանը։
"Ուլտրաօրթոդոքս հրեան դիտավորյալ թքել է Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ վանքի վրա։ Ատելության այս արարքը տեղի է ունեցել Շաբաթին՝ հրեաների հանգստյան օրը։ Երուսաղեմում հակաքրիստոնեական ատելության հիմքով հանցագործությունները սովորական երևույթ են։ Լիակատար անպատժելիություն", - գրել է Բալյանն իր X (Twitter) էջում՝ հրապարակելով միջադեպի տեսանյութը։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ուլտրաօրթոդոքս հրեաները նման գործողություններ են կատարում Հին քաղաքի հայկական սրբավայրերի նկատմամբ։ Սակայն, որպես կանոն, նրանք անպատիժ են մնում իրենց անընդունելի արարքների համար։


