


Արմինֆո. Վանաձորում՝ ժողովրդին հայտնի "Կլոր ունիվերմագի" հարևանությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։30-ի սահմաններում արտասահմանյան համարանիշներով բեռնատար ավտոմեքենան բախվել է տարբեր մակնիշի շարժվող և կայանված մի քանի ավտոմեքենաների, այնուհետև բախվել առևտրի կրպակների և ծառերի։
Առաջինն արձագանքել են քաղաքացիները, այնուհետև վթարի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարարների հաշվարկները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը, ինչպես նաև "Վանաձոր" շտապօգնության կայանի և "Վանաձոր" բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը:
Մինչ հիվանդանոց տեղափոխելը բժիշկները վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: "Վանաձոր" բժշկական կենտրոնի բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով:
ՃՏՊ փաստի առթիվ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածներից 2-ը երեխաներ են, 3-ը՝ միջին տարիքի անձինք:


