


Արմինֆո.Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սամվել Մկրտչյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը ' Մոսկվա): Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Մեկ այլ հրամանագրով Խաչատուրյանը Գրուգեն Արսենյանին հետ է կանչել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։ Արսենյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի օգոստոսից։
Մկրտչյանը կադրային դիվանագետ է, աշխատել է Եվրոպայի մի շարք երկրներում՝ որպես դեսպան, ինչպես նաև 2004-2010 թվականներին եղել է Հայաստանի ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում:


