


ԱրմԻնֆո. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարուի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման և Հայաստանի ու Էստոնիայի միջև համագործակցության խորացման հարցերը։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին, Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններին վերաբերող թեմաներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։


