Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունք է: Ջո Բայդենը հանդիպեց Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Պյոտր Պորոշենկոյի հետ, Բարաք Օբաման` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Իսկ Ռուսաստանին մոռացել էին հրավիրել միջուկային անվտանգության գագաթնաժողովին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզրումանյանը:
«Այդ հանդիպումների արդյունքում Թուրքիան և Ադրբեջանը համարվել են առանցքային երկրներ: Չեմ կարծում, թե այդ ամենում ինչ-որ նոր բան է հնչել: Այստեղ նորություն կար միայն ռուսական քաղաքականության և դիվանագիտության համար: Որպես արդյունք` Հայաստանին ռինգ մղեցին, հնչեց հրաման: Եվ այժմ մրցադատավորներն ուշադիր հետևոմ են հակամարտող բանակների մարտունակությանը և պատրաստվում հետևություններ անել», - ընդգծել է նա:
Ընդ որուն, վերլուծաբանը կարծում է, որ բոլորը պետք է հանդարտվեն, նշելով, որ եթե լիներ լայնածավալ պատերազմ, ապա ինքը, գտնվելով Ստեփանակերտում, նման մեկնաբանություններ տալու ոչ մի հնարավորություն չէր ունենա:
Նրա գնահատմամբ, առկա իրավիճակը նման է 2008 թվականի իրավիճակին` Լևոնարխ գյուղի մոտ: Նշելով, որ հայ մարտիկներն այն ժամանակ գործը գլուխ բերին, հավասարեցնելով իրավիճակը, վերլուծաբանը համոզմունք է հայտնել, որ նրանք իրենց գործը կկատարն նաև այս անգամ: «Համենայն դեպս, իմ բոլոր նախկին ծառայակիցները, ում հետ ես հասցրել եմ, խոսել, այժմ ծառայության մեջ են և պատրաստ են ամեն ինչ անել` հերթական անգամ հակառակորդին հանգստացնելու համար: Գլխավորը` որպեսզի նրանց չկանգնեցնեն` ինչպես 1994 թվին», - ամփոփել է Արզումանյանը:
Ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ակտիվ հարձակողական գործողություններ է ձեռնարկել: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր: Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են: