


Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Շենժենում հանդիպում են անցկացրել, որի արդյունքում ընդունվել է խաղաղության մասին համատեղ հռչակագիր:
Կրեմլում պատմել են, որ երեք պետությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել ընթացիկ միջազգային իրավիճակի շուրջ եւ պատրաստակամություն հայտնել պահպանել ռազմավարական կայունությունն ու միջազգային անվտանգությունը: "Որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը իրենց հանձնառությունն են հայտնել ՄԱԿ-ի բարեփոխմանը, որպեսզի ՄԱԿ-ը կարողանա ավելի արդյունավետ արձագանքել գլոբալ մարտահրավերներին և համապատասխանել միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում իր հիմնարար առաքելությանը ։ Երեք պետությունները նախատեսում են ավելացնել նավթավերամշակման արտադրանքի արտադրությունն ու մատակարարումները՝ ի շահ բոլոր երկրների։ Նրանք հաստատել են կայուն էներգամատակարարումների կարևորությունը", - ասվում է հռչակագրում։
Բացի այդ, երեք պետությունների ղեկավարները նշում են, որ պետությունների համաձայնության սկզբունքը և պետությունների պաշտոնատար անձանց անձեռնմխելիության պահպանումը հիմնարար նշանակություն ունեն, և համաձայն են, որ Միջազգային քրեական դատարանը և համանման այլ կառույցներ չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները:
"Երեք պետությունների ղեկավարները հաստատել են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Երեք երկրները երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերը նվազեցնելու և միջուկային զենքի տարածումը կանխելու ուղղությամբ", - պատմել են Կրեմլում։


