Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026 16:24
Ալինե Գրիգորյան

Լրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծը

Լրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծը

Արմինֆո.Լրագրողական մի շարք կազմակերպություններ ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջել են հետ կանչել վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցման չափերը վերանայող "Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" օրենքի նախագիծը:

 

«Նոյեմբերի 16-ին պաշտոնական e-draft.am կայքում հրապարակվել է Արդարադատության նախարարության մշակած՝ «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերանայվում են մասնավորապես 1087․1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի ու զրպարտության համար դրամական փոխհատուցման չափերը։ Ըստ այդմ՝ բացի արդեն իսկ սահմանված հատուցման վերին շեմից (վիրավորանքի համար 3 մլն դրամ, զրպարտության համար 6 մլն), այժմ նախատեսվում է նաև նվազագույն շեմ, համապատասխանաբար՝ 1 և 2 մլն դրամի չափով։

 

Այսինքն՝ նման դատական հայցեր ներկայացնելիս հայցվորները չեն կարող պահանջել, իսկ դատարանները իրավունք չեն ունենա սահմանել նշված ստորին շեմից ցածր փոխհատուցման գումար։ Այս փոփոխություններն ու լրացումները խիստ մտահոգիչ են հատկապես լրագրողների և լրատվամիջոցների համար, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը վերաբերում է նախևառաջ լրատվական գործունեություն իրականացնողների պատասխանատվությանը։ Հրապարակված նախագիծը փաստորեն ի չիք է դարձնում վերջին տարիներին արձանագրված այն դրական պրակտիկան, երբ դատարանները զրպարտության և վիրավորանքի գործերով դրամական փոխհատուցման հարցը քննելիս ոչ միայն մերժում էին առավելագույն 3 կամ 6 միլիոն դրամի պահանջները, այլև սահմանում էին տասնյակ անգամներով ցածր գումար։

 

Սա լիովին համապատասխանում է Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ 997 որոշման այն կարևորագույն սկզբունքին, որ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց սնանկացմանը։ Ուշագրավ է, որ ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների դատական գործերի բազմամյա դիտարկումների տվյալների համաձայն, երբ դատարանները վիրավորանքի կամ զրպարտության համար որպես փոխհատուցում սահմանում են, օրինակ, 200-300 հազար դրամ, հայցվորները, որպես կանոն, չեն բողոքարկում վճիռների այդ մասը։ Եվ այստեղ հարց է ծագում, թե ինչու է պետությունը միջամտում մի հարցի, որը դրա կարիքը չունի, և փոխհատուցման ինստիտուտին հաղորդում քրեական իրավունքին բնորոշ պատասխանատվության տարրեր։

 

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, այս խնդրին անդրադառնալիս առիթներ ենք ունեցել հայտարարելու, որ ամենևին նպատակ չունենք պաշտպանելու վիրավորողներին ու զրպարտողներին, և հիմա էլ վերահաստատում ենք տվյալ դիրքորոշումը։ Սակայն մենք վճռականորեն դեմ ենք, որ վիրավորանքի և զրպարտության առնչությամբ իշխանությունների կողմից կիրառվող պատասխանատվության մեխանիզմները սպառնալիք դառնան արտահայտվելու ազատության և լրատվամիջոցների քննադատական խոսքի համար։

 

Ըստ պաշտոնական հիմնավորման՝ փոփոխությունների նպատակը անձի պատվի, արժանապատվության, գործարար համբավի և այլ հիմնարար իրավունքների պաշտպանության հզորացումն է, իսկ գործող կարգավորումները բավարար չափով չեն ապահովում պատճառված վնասի ծանրությանը համապատասխան փոխհատուցում։ Սակայն նախագծի հեղինակները հավանաբար չեն փորձել խնդրին նայել հակառակ տեսանկյունից․ քիչ չեն դեպքերը, երբ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաները և այլ հայտնի անձինք նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն են ընկալում որպես վիրավորանք կամ զրպարտություն և դիմում են դատարան՝ լրատվամիջոցին «պատժելու» համար։

 

Ընդ որում, այդ մտադրությունն իրականություն է դառնում անկախ դատական համակարգի ձևավորված չլինելու և որոշ դատավորների՝ քաղաքական ենթատեքստ ունեցող վճիռներ կայացնելու պայմաններում։

 

Ըստ էության, այս նախագիծը խրախուսում է այդ արատավոր պրակտիկան։ Ճիշտ է, փաստաթղթի հեղինակները նշում են, որ վիրավորանքի կամ զրպարտության յուրաքանչյուր դեպք չպետք է ինքնաբերաբար հանգեցնի դրամական փոխհատուցման, սակայն սա միայն բարի ցանկություն է, և չկա որևէ երաշխիք, որ փոփոխությունները մամուլին ֆինանսապես ճնշելու օրինական գործիք չեն դառնա։

 

Ելնելով վերոգրյալից՝ Արդարադատության նախարարությունից պահանջում ենք․

 

-հետ կանչել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու տվյալ նախագիծը և նախաձեռնել մասնագիտական բաց քննարկումներ մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ՝ այդ փաստաթղթի գաղափարի հիմնավորվածության և վիրավորանքի ու զրպարտության համար պատասխանատվության խստացման անհրաժեշտության վերաբերյալ;

 

-զուգահեռաբար նախագիծն ուղարկել Եվրոպայի խորհուրդ և այլ միջազգային կառույցներ՝ փորձաքննություն իրականացնելու և եվրոպական նորմերին համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն ստանալու համար», - ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում, որի ներքո ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կեմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ–Հայաստանը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը,  Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը,

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինԹվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում               Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում            
"Արցախ" միությունը պահանջել է փոխել արցախցիների անձնագրերի "ծննդավայր" դաշտում "Ադրբեջան" նշում նախատեսող օրենքը
Զախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրություններըԶախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրությունները
Մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառովՄի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառով
Հայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձովՀայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձով
Վահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը ԼեհաստանումՎահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը Լեհաստանում
Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ովՍևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ով
Հայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում երկրի նոր դեսպանՀայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում երկրի նոր դեսպան
Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է լրագրողուհու հասցեին Փաշինյանի հարձակումներին և գոհունակություն հայտնել ՀԺՄ հայտարարության առնչությամբԼևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է լրագրողուհու հասցեին Փաշինյանի հարձակումներին և գոհունակություն հայտնել ՀԺՄ հայտարարության առնչությամբ
Հայաստանի վարչապետ․ մենք առաջարկում ենք կոնֆլիկտի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության ազատության և անկախության ԴՆԹ-ովՀայաստանի վարչապետ․ մենք առաջարկում ենք կոնֆլիկտի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության ազատության և անկախության ԴՆԹ-ով
Հայկական կողմը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներինՀայկական կողմը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ինՓաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին
Բաքվում պահվող հայ գերիները դարձել են Նիցցայի պատվավոր քաղաքացիներԲաքվում պահվող հայ գերիները դարձել են Նիցցայի պատվավոր քաղաքացիներ
Հայաստանի ԿԳՄՍ նախարարն միջազգային գործընկերների հետ քննարկել է հանրապետությունում մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստումըՀայաստանի ԿԳՄՍ նախարարն միջազգային գործընկերների հետ քննարկել է հանրապետությունում մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստումը
Հայաստանն ու Գերմանիան ճշտեցին ժամերը երկկողմ համագործակցության օրակարգի շուրջՀայաստանն ու Գերմանիան ճշտեցին ժամերը երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ
Տիգրան Աբրահամյան․ ընդդիմությունը չի վախենում ճնշումից և թույլ չի տա «Ալիևյան Սահմանադրության» ընդունումըՏիգրան Աբրահամյան․ ընդդիմությունը չի վախենում ճնշումից և թույլ չի տա «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը
Քաղցը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն է. ամերիկացի կոնգրեսականը՝ Արցախի շրջափակման մասինՔաղցը որպես զենք օգտագործելը ցեղասպանություն է. ամերիկացի կոնգրեսականը՝ Արցախի շրջափակման մասին
Հայաստանի փոխվարչապետը և Չեխիայի դեսպանը նշում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացըՀայաստանի փոխվարչապետը և Չեխիայի դեսպանը նշում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացը
Լևոն Քոչարյանն արձագանքել է Փաշինյանի՝ լրագրողուհու հասցեին հնչեցրած վիրավորանքներինԼևոն Քոչարյանն արձագանքել է Փաշինյանի՝ լրագրողուհու հասցեին հնչեցրած վիրավորանքներին
Գերմանիայի ԱԳՆ-ում ամփոփել են Վադեֆուլի այցը ՀայաստանԳերմանիայի ԱԳՆ-ում ամփոփել են Վադեֆուլի այցը Հայաստան
Կենսաթոշակառուների ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարովԿենսաթոշակառուների ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը կարող է երկարաձգվել երեք տարով
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացման հարցերըՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացման հարցերը
Երևանի Հաղթանակի զբոսայգում կհայտնվի հիշատակի անկյուն՝ նվիրված Ալբերտ Հովհաննիսյանին և 44-օրյա պատերազմի մյուս զոհված հերոսներինԵրևանի Հաղթանակի զբոսայգում կհայտնվի հիշատակի անկյուն՝ նվիրված Ալբերտ Հովհաննիսյանին և 44-օրյա պատերազմի մյուս զոհված հերոսներին
IODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքը որպես ընդդիմության դեմ քաղաքական գործիք օգտագործելըIODA-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել օրենքը որպես ընդդիմության դեմ քաղաքական գործիք օգտագործելը
Հայաստանում կարևորում են անհետ կորած անձանց միասնական ռեգիստրի ձևավորումն ու վարումըՀայաստանում կարևորում են անհետ կորած անձանց միասնական ռեգիստրի ձևավորումն ու վարումը
Տիգրան Բալայանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ԲելգիայումՏիգրան Բալայանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Բելգիայում
Լեբեդևը Երևանի և Բաքվի՝ ԱՊՀ-ում նախագահելու ցանկությունը դրական փոփոխություն է անվանելԼեբեդևը Երևանի և Բաքվի՝ ԱՊՀ-ում նախագահելու ցանկությունը դրական փոփոխություն է անվանել
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում «պարզաբանել են», թե ինչու է Արցախից փախստականների համար որպես ծննդավայր նշվում ԱդրբեջանըՄիգրացիայի և քաղաքացիության ծառայությունում «պարզաբանել են», թե ինչու է Արցախից փախստականների համար որպես ծննդավայր նշվում Ադրբեջանը
ՆԳ նախարարն Ռեյկյավիկում քննարկել է մի շարք պետությունների հետ համագործակցության հնարավորություններըՆԳ նախարարն Ռեյկյավիկում քննարկել է մի շարք պետությունների հետ համագործակցության հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը
Նարեկ Կարապետյան․ հայրենիքից նույնիսկ մեկ կոպեկ գողացողներին պետք է պատժել այնպես, ինչպես պատժում են երեխաներինՆարեկ Կարապետյան․ հայրենիքից նույնիսկ մեկ կոպեկ գողացողներին պետք է պատժել այնպես, ինչպես պատժում են երեխաներին
ՀԺՄ-ը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբՀԺՄ-ը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
2027 թվականից Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում կհայտնվի սեփական վերականգնման արվեստանոցը2027 թվականից Ա. Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում կհայտնվի սեփական վերականգնման արվեստանոցը
Հաքան Ֆիդան. Թուրքիան շարունակում է կատարել աշխատանքի իր մասը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համարՀաքան Ֆիդան. Թուրքիան շարունակում է կատարել աշխատանքի իր մասը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար
Նախկին պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներովՆախկին պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներով
Հայաստանի ՆԳ փոխնախարարը ավստրիացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայաստանի ՆԳ փոխնախարարը ավստրիացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Պուտինը, Թրամփը եւ Սի  Ծինփինը խաղաղության մասին համատեղ հռչակագիր են ընդունել՝ Շենժենում կայացած հանդիպման արդյունքումՊուտինը, Թրամփը եւ Սի  Ծինփինը խաղաղության մասին համատեղ հռչակագիր են ընդունել՝ Շենժենում կայացած հանդիպման արդյունքում
ՀԱԿ փոխնախագահը հանդես է եկել  Փաշինյանին ուղղված հակաառաջարկով՝ ՀՀ նոր սահմանադրության հարցովՀԱԿ փոխնախագահը հանդես է եկել  Փաշինյանին ուղղված հակաառաջարկով՝ ՀՀ նոր սահմանադրության հարցով
Բագրատ արքեպիսկոպոսը կմնա տնային կալանքի տակԲագրատ արքեպիսկոպոսը կմնա տնային կալանքի տակ
Լրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծըԼրագրողական կազմակերպությունները պահանջել են հետ կանչել ՀՀ արդարադատության նախարարության՝ վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման նվազագույն շեմ սահմանող օրինագիծը
Փաշինյանը կմասնակցի G20 գագաթնաժողովինՓաշինյանը կմասնակցի G20 գագաթնաժողովին
ԱԺ պատգամավոր․ ԱՀԿ հետ ձևավորված տևական համագործակցությունն ավելի է սերտանումԱԺ պատգամավոր․ ԱՀԿ հետ ձևավորված տևական համագործակցությունն ավելի է սերտանում
Հայաստանն ու Իտալիան ստորագրել են  պաշտպանական համագործակցության 2027թվականի ծրագիրըՀայաստանն ու Իտալիան ստորագրել են  պաշտպանական համագործակցության 2027թվականի ծրագիրը
Քրիստինե Վարդանյան. Սահմանադրության հարցի վերաբերյալ ընդդիմության նարատիվներն ավելի հասկանալի են հասարակության համար, քան՝ իշխանության դիրքորոշումըՔրիստինե Վարդանյան. Սահմանադրության հարցի վերաբերյալ ընդդիմության նարատիվներն ավելի հասկանալի են հասարակության համար, քան՝ իշխանության դիրքորոշումը
EAFJD. Լեռնային Ղարաբաղի հայերի հիմնարար իրավունքները չեն կարող զոհաբերվել փակ դռների հետևումEAFJD. Լեռնային Ղարաբաղի հայերի հիմնարար իրավունքները չեն կարող զոհաբերվել փակ դռների հետևում
Արգենտինական ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են Սուրբ ԷջմիածինԱրգենտինական ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են Սուրբ Էջմիածին
Հայաստանի կառավարությունը երկարաձգել է Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետըՀայաստանի կառավարությունը երկարաձգել է Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը
Փաշինյան․ Սահմանադրության նոր տեքստը նախատեսում է ընդդիմությանը քվոտաների տրամադրում Բարձրագույն դատական խորհրդում և այլ անկախ կոլեգիալ մարմիններումՓաշինյան․ Սահմանադրության նոր տեքստը նախատեսում է ընդդիմությանը քվոտաների տրամադրում Բարձրագույն դատական խորհրդում և այլ անկախ կոլեգիալ մարմիններում
Հովհաննես Հովհաննիսյանը ևս հինգ տարի կշարունակի ղեկավարել Երևանի պետական համալսարանըՀովհաննես Հովհաննիսյանը ևս հինգ տարի կշարունակի ղեկավարել Երևանի պետական համալսարանը
SCI-ի ղեկավար․ Ալիևը ձգտում է ենթարկել Հայաստանն ու ինտեգրել այն թուրք-մուսուլմանական ազդեցության ոլորտինSCI-ի ղեկավար․ Ալիևը ձգտում է ենթարկել Հայաստանն ու ինտեգրել այն թուրք-մուսուլմանական ազդեցության ոլորտին
Ակրոպոլիսի թանգարանում կբացվի նախաքրիստոնեական Հին Հայաստանի ժառանգությանը նվիրված լայնածավալ ցուցահանդեսըԱկրոպոլիսի թանգարանում կբացվի նախաքրիստոնեական Հին Հայաստանի ժառանգությանը նվիրված լայնածավալ ցուցահանդեսը
Փաշինյան. ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցը ներքին գործընթացների արդյունքում դարձավ օրակարգի հարց․ Ռուսաստանն այստեղ առաջնային դեր չի խաղումՓաշինյան. ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցը ներքին գործընթացների արդյունքում դարձավ օրակարգի հարց․ Ռուսաստանն այստեղ առաջնային դեր չի խաղում
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ավարտել սոցիալական փաթեթի ծրագիրըՀայաստանի իշխանությունները ցանկանում են ավարտել սոցիալական փաթեթի ծրագիրը
Քաղաքապետարանը մտադիր է ավտոմեքենաների նկատմամբ տարբերակված մոտեցում կիրառել՝ ճանապարհային երթևեկությունը թեթևացնելու համարՔաղաքապետարանը մտադիր է ավտոմեքենաների նկատմամբ տարբերակված մոտեցում կիրառել՝ ճանապարհային երթևեկությունը թեթևացնելու համար
Փաշինյան. եթե ժողովուրդը մերժի նոր Սահմանադրության նախագիծը, ես հրաժարական կտամՓաշինյան. եթե ժողովուրդը մերժի նոր Սահմանադրության նախագիծը, ես հրաժարական կտամ
Սիմոնյան․ «Այն, ինչ ներկայացվում է որպես զիջումներ Ադրբեջանին, իրականում մեր ցանկությունն էր»Սիմոնյան․ «Այն, ինչ ներկայացվում է որպես զիջումներ Ադրբեջանին, իրականում մեր ցանկությունն էր»
Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացնել 733 միջոցառումԱռաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացնել 733 միջոցառում
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը դեկտեմբերին կայցելի ԱդրբեջանՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը դեկտեմբերին կայցելի Ադրբեջան
Սիմոնյան. Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը գոհ չեն անհետ կորած անձանց հարցի ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքներիցՍիմոնյան. Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը գոհ չեն անհետ կորած անձանց հարցի ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքներից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից