


ԱրմԻնֆո. Հովհաննես Հովհաննիսյանը ևս հինգ տարի կշարունակի ղեկավարել Երևանի պետական համալսարանը։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հաստատել է բուհի հոգաբարձուների խորհրդի անցկացրած գաղտնի քվեարկության արդյունքները։
Իր ելույթում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը նշել է, որ հոգաբարձուների խորհրդի ընտրություններն անցկացվել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ին։ Հաստատումից հետո
ՀՀ կառավարության՝ որպես ԵՊՀ հիմնադրի կողմից Հովհաննիսյանի թեկնածությունը հաստատելուց հետո հոգաբարձուների խորհրդի նախագահը նրա հետ հինգ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքի։
Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը ընտրություններում միակ թեկնածուն էր և բուհը ղեկավարում է 2021 թվականից։


