


ԱրմԻնֆո. ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Թեհրանում հանդիպել է Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ։
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական դատավարության շրջանակներում իրավական օգնություն ցուցաբերելու հարցերը։ Զրուցակիցների ուշադրության կենտրոնում է եղել նաև երկու երկրների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված իրավասու մարմինների միջև համագործակցությունը։
Քննչական կոմիտեն հիշեցրել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել էր Իրանի արդարադատության նախարարին Երևանում։


