


Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը և Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության զարգացումը, այդ թվում՝ համագործակցության հետագա ընդլայնումը գործող գործընկերային ձևաչափերի շրջանակներում:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, քննարկվել է նաև Կոսովոյում ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությունը և դրա շարունակականությունը:
Կայացել է մտքերի փոխանակում տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Միրզոյանը ներկայացրել է միջտարածաշրջանային հաղորդակցության ցանցի ընդլայնման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանային համագործակցության զարգացման համար:


