


ԱրմԻնֆո. Նյու Յորքի հայերը հաջողությամբ մոբիլիզացվել են Ստորին Մանհեթենի Բոուլինգ Գրին այգուց ադրբեջանական «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացնելու համար, ըստ Ամերիկայի Հայ Դատի Կոմիտեի (ANCA):
Նշվում է, որ ANCA-ի կոչերից հետո դրոշը հանվել է նոյեմբերի 16-ին: Այն բարձրացվել է ի հիշատակ Ադրբեջանի կողմից 2020 թվականին Շուշիի գրավման և հետագա Արցախի հայ բնակչության էթնիկ զտման:
Մեր նամակին ի պատասխան՝ քաղաքապետարանը տարածել է հետևյալ հայտարարությունը. «Քաղաքապետ Մամդանին հստակորեն արտահայտել է իր համերաշխությունը հայ համայնքի հետ»: Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված իր հայտարարության մեջ նա հաստատել է հայ ժողովրդի ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը և ճանաչել է ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից: «Սրանք այն պարտավորություններն են, որոնք մենք կիսում ենք, և մենք շնորհակալ ենք հայ համայնքի հետ մեր հարաբերությունները շարունակելու հնարավորության համար», - ասել է ANCA-ն:


