


Արմինֆո. Հայաստանի եւ Կիպրոսի հավաքականների երկրպագուները Երեւանում ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպման ժամանակ հարգանքի տուրք են մատոուցել իրենց ժողովուրդների պատմական հիշողությանը՝ Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտի տրիբունաներում պարզելով խորհրդանշական ուղերձներով պաստառներ:
Ինչպես հաղորդում է Sportaran լրատվական պորտալը, հայ երկրպագուները ցուցադրել են "Artsakh Has Not Been Forgotten" ("Արցախը չի մոռացվել") գրությամբ պաստառ, իսկ կիպրացիները՝ հունարեն գրությամբ դրոշ ("Չեմ մոռանում"):
Այսպիսով, երկրպագուները հիշեցրել են երկու ժողովուրդների պատմության ողբերգական էջերի մասին։ Հայերի ուղերձը նվիրված էր 2023 թվականի սեպտեմբերի ողբերգական իրադարձություններին, երբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո ավելի քան 150 հազար հայեր տեղահանվեցին իրենց հայրենիքից, կիպրացիներինը՝ 1974 թվականի իրադարձություններին, որոնք առնչվում են զինված հակամարտությանը, թուրքական ռազմական ներխուժմանը և կղզու հետագա բաժանմանը:


