


ԱրմԻնֆո. 84 տարեկան հասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու և Մեսրոպ Մաշտոցի մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական պարային անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը:
«Նորայր Մեհրաբյանի մահը անդառնալի և ծանր կորուստ է հայկական պարարվեստի համար: Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում վարպետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին և նրա ստեղծագործության բոլոր երկրպագուներին», - ասվում է կենտրոնի Facebook-յան էջում տարածված հաղորդագրության մեջ:
Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականին Երևանում: 1948 թվականին նա դարձել է Երևանի պարարվեստի դպրոցի աշակերտ: 1973-ից 1983 թվականներին Մեհրաբյանը եղել է Երևանի պարուսույցի դպրոցի գեղարվեստական ղեկավարը, իսկ 1984-ից 1986 թվականներին՝ Սպենդիարյանի անվան թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը։


