


ԱրմԻնֆո. Ամբողջ հեգնանքն այն է, որ ավելի քան մեկ դար անց Հարավային Կովկասի ապագան քննարկվում էր մի երկրի մայրաքաղաքում, որի ազգային-տարածքային խնդիրը մինչ օրս լուծված չէ։ Այս մասին իր հոդվածում գրում է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ խոսելով Դուբլինում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին։
Դավթյանը նշել է, որ դարեր շարունակ իռլանդացիները պայքարել են իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքի համար։ 1921 թվականին նրանց հաջողվել է հասնել կղզու մեծ մասի անկախությանը, մինչդեռ Հյուսիսային Իռլանդիան մնացել է Միացյալ Թագավորության կազմում։
"Ավելի քան մեկ դար է անցել։ Իռլանդիայի վերամիավորման հարցը մինչ օրս լուծված չէ։ 1998 թվականին Բելֆաստյան համաձայնագիրը վերջ դրեց հակամարտության ամենաարյունալի փուլին, սակայն պատմական հակասությունները չվերացան։ Կողմերը պարզապես գտան նոր քաղաքական պայմաններում համակեցության ձև։ Քաղաքականության մեջ վերջնական հաշտությունները, որպես կանոն, հազվադեպ են։ Ուժերի և շահերի հավասարակշռությունը փոխվում է, և դրանց հետ մեկտեղ վերանայվում են նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները", - նշել է Վահե Դավթյանը։
Նա հավելել է, որ այլ հարցերի թվում Դուբլինում քննարկվել է հայ-ադրբեջանական օրակարգը։ "Պատմական եզակի հեգնանքն այն է, որ Հարավային Կովկասի ապագան քննարկվում է մի երկրի մայրաքաղաքում, որի ազգային-տարածքային խնդիրը ավելի քան մեկ դար անց մինչ օրս լուծված չէ։


