


ԱրմԻնֆո. Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը կարճ զրույցներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի և իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Միրզոյանը և Կալլասը քննարկել են Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր։
Նախարարությունը չի բացահայտել Միրզոյանի և Բայրամովի քննարկման մանրամասները։


