


ԱրմԻնֆո. Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին, ինչը ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է դարձել։
Այս մասին հայտնել է «Երևանի ավտոբուս» ընկերության մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք Ձեզ ողբերգական պատահարի մասին, որը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում։ 22 երթուղին սպասարկող հասարակական տրանսպորտի վարորդը մահացել է մեկնման կետից դեպի վերջնական նպատակակետ տանող ճանապարհին։ Ժամանած շտապօգնության աշխատակիցների նախնական գնահատականով՝ վարորդը մահացել է ղեկին, ապա՝ վթարի պատճառ դարձել։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին», - հայտարարել է ընկերությունը։


