


Արմինֆո. "Հույս ունեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն", - ըստ APA-ի՝ հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում:
"Հույս ունեմ, որ երկու երկրների հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները միշտ շատ լավ են եղել, և մենք միշտ փորձել ենք հավասարակշռված մոտեցում ցուցաբերել Կովկասի երկու երկրների նկատմամբ", - նշել է լիտվական պետության ղեկավարը ։


