


Արմինֆո. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում։ Ըստ APA-ի՝ այդ մասին հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը՝ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում:
"Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում։ Սա է իմ տպավորությունը։ Քննարկված հարցերի դիտարկումից, ինչպես նաև իմ կատարած այցից և նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից հետո ես եկել եմ այն եզրակացության, որ այսօր հարաբերություններում բարիդրացիության ոգին ավելի շատ է զգացվում, քան՝ տարիներ շարունակ", - նշել է նա։


