
Արմինֆո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ եւ Լեռնային Ղարաբաղի համար պատասխանատվությունը այդ կազմակերպության եւ Ռուսաստանի վրա բարդելու փորձ է, միավորումից դուրս գալու դեպքում Երեւանը շատ բան կկորցնի, կարծում է Ռուսսատանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
"Ինձ թվում է՝ ահա այսպիսի անհիմն վրդովմունքը ՀԱՊԿ-ի հանդեպ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում, սա փորձ է, իմ կարծիքով, Ղարաբաղի համար պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա։ ՀԱՊԿ-ն այդ պայմաններում գործել է, կրկին, կանոնադրական փաստաթղթերին խիստ համապատասխան", - հինգշաբթի օրը Հանոյում լրագրողներին ասել է Մատվիենկոն, հաղորդում Է "Ինտերֆաքսը":
Նրա խոսքով՝ պահպանել իր անդամակցությունը ՀԱՊԿ - ին, թե՝ ոչ, դա Երևանի իրավունքն է, բայց, եթե որոշումը բացասական լինի, "Հայաստանը շատ բան կկորցնի":
Նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ երկրները որոշում են կայացրել Հայաստանի նկատմամբ կիրառել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը, որով նախատեսվում է զրկել ձայնի իրավունքից և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու հնարավորությունից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը կարող է վերականգնել իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին ՝ անդամավճարների գծով պարտքի մարման հարցը լուծելուց հետո: Ընդ որում, վերջնական որոշումը մնում է հանրապետության ղեկավարությանը։ Հայաստանն՝ ինքը, հանդիպմանը չի մասնակցել։
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջից Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները ։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար ։