


Ռուսաստանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ տեղեկությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք ստացվող տեղեկությունները»,- ըստ ՏԱՍՍ-ի` հայտարարել է Զախարովան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման վերաբերյալ տարածաշրջանից ստացվող վերջին հաղորդումների առնչությամբ:



