


Արմինֆո.Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները կարևորել են Երևանում օրերս անցկացված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց արդյունավետ իրականացումը:
Կողմերն ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը և համոզմունք հայտնել, որ դրանք նպաստում են ՀՀ-ԻԻՀ կապերի ընդլայնմանը տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:
Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այդ հանդիպման ընթացքում ընդգծվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ամրապնդման, տնտեսական և ենթակառուցվածքային համագործակցության զարգացման կարևորությունը: Խոսվել է նաև քաղաքական խորհրդակցությունները շարունակելու մասին ։


