


Արմինֆո. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղոդել է, որ Հայաստանին զրկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ձայնի իրավունքից: Նման որոշում է կայացվել այսօր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
«Թեման շոշափվում էր, որոշում կայացվեց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն արդեն մի քանի տարի չի կատարել իր պարտավորությունները, ղեկավարվելով կազմակերպության կանոնադրությամբ, առաջարկվել եւ որոշվել է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաեւ ՀԱՊԿ պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից", - Դմիտրի Պեսկովի խոսքերը մեջբերել է Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշեւը, ինչի մասին հաղորդել է "Կոմերսանտ" թերթը:


