


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անթալիայում ներկա է գտնվել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, նախ, տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կազմակերպությունների ղեկավարների դիմավորման պաշտոնական արարողությունը: Առաջնորդներին դիմավորել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հաջորդիվ բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարը, Թուրքիայի նախագահը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և այլոք:


