


ԱրմԻնֆո. Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Մանգասարյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ ուժի մեջ մտնելով 2026 թվականի նոյեմբերի 11-ից», - ասվում է վարչապետի որոշման մեջ, որը տարածել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։


