


Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը կանցկացնի արդարության ակցիա Արսեն Գեւորգյանի համար: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը։
Նա տեղեկացրել է, որ ակցիան տեղի կունենա նոյեմբերի 11-ին, ժամը 11:00-ին՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց։
Նշենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ Արսեն Գևորգյանի մահվան մասին: Այդ տեղեկությունը ԱրմԻնֆո-ին հաստատել էր "Ուժեղ Հայաստան" կուսակցության հաղորդակցության և հանրային կապերի ղեկավար Նելլի Ավետիսյանը: Հայկական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ էր հարուցել Ստեփանավանի ավագանու ընտրություններում "Ուժեղ Հայաստան" կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի ու ևս 13 անձանց նկատմամբ։ Ավելի ուշ Գևորգյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր՝ երկու ամիս ժամկետով։ Եվս 5 մարդ դատապարտվել է երկամսյա կալանքի կամ տնային կալանքի։


