


Արմինֆո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային սահմանային անցումների բացման նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին: Ինչպես հաղորդում է APA գործակալության թուրքական բյուրոն, նախարարը լրագրողներին հայտարարել է, որ այդ հարցը քննարկել է իր հայ գործընկերոջ հետ:
Նրա ասելով՝ Ալիջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային սահմանային անցման բացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են:
Ուրալօղլուն նշել է, որ եթե համաձայնություն ձեռք բերվի, հաշվի առնելով Ադրբեջանի համար կարևոր հարցերը, ապա, նրա կարծիքով, գործընթացը երկար չի տևի: Թուրք նախարարը հույս է հայտնել, որ սահմանային անցումները բաց կլինեն առաջիկայում:


