


ԱրմԻնֆո: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
«Այսօր անկախ Հայաստանի հիմնադիր, Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել «Բեսթ Լայֆ» հիվանդանոցից», - գրել է մամուլի քարտուղարը: Մուսինյանը չի բացահայտել վիրահատության պատճառները: Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահ է եղել 1991-ից 1998 թվականներին:


