


ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կայցելի Թուրքիայի Հանրապետություն: Սինանյանին գործուղելու որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ գլխավոր հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Ստամբուլ նոյեմբերի 10-ից 12-ը:
Թուրքիայում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա հայկական համայնքների, կրթական և մշակութային կենտրոնների, ինչպես նաև հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կքննարկվեն առկա կապերի ամրապնդման և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:


