


АрмИнфо. Քննչական մեկուսարանում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Տեղեկությունը ԱրմԻնֆոյին հաստատել է կուսակցության հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի ղեկավար Նելլի Ավետիսյանը։
Գևորգյանը 46 տարեկան էր։ «Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը մահացել է կալանքի տակ գտնվելու ընթացքում», - հայտնել է Ավետիսյանը։ Հայկական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ նրա մոտ սրտի կաթված է տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել Ստեփանավանի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի դեմ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանի որոշմամբ Գևորգյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Եվս 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը կամ տնային կալանքը։
Հատկանշական է, որ նշված իրադարձություններից մեկ օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր իրեն անձամբ գրել այն քաղաքացիներին և համայնքների ղեկավարի թեկնածուներին, ովքեր ՏԻՄ ընտրություններում ենթարկվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ուժի կողմից ճնշումների։ Սակայն նույն օրվա երեկոյան նա ինքն սկսեց սպառնալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Նշենք, որ այս ամենը տեղի է ունեցել Ստեփանավանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ։


