
ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար ԱՐԱՐԱՏ Միրզոյանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնայի միջև Տալլինում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են առաջիկա միջոցառումները և նախատեսված այցելությունների օրակարգը:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների մայրաքաղաքներում մշտական դիվանագիտական ներկայությունը մեծացնելու նախկինում արտահայտված փոխադարձ հանձնառությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Էստոնիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրված «Գործընկերության ընդլայնման մասին» փոխըմբռնման հուշագրի իրականացումը:
Միրզոյանը և Ցախկնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման, առևտրի ընդլայնման և հայկական արտադրանքի Էստոնիա և այլ եվրոպական շուկաներ արտահանման, ինչպես նաև հայկական արտադրանքի տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները: Այս համատեքստում նրանք ողջունեցին այս տարվա հուլիսին Տալլինում կայացած «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը և նախարար Ցախկնայի անձնական մասնակցությունը դրան։
Կարևորվեց նաև թվայնացման, էլեկտրոնային կառավարման և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացումը։
Միրզոյանը բարձր գնահատեց Էստոնիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև խորացող գործընկերությանը։ Նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով երկու երկրների դիմադրողականության հետևողական ամրապնդման կարևորությունը ստեղծված պայմաններում։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարության 108-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ցախնանը Միրզոյանին պարգևատրեց Էստոնիայի արտաքին գործերի նախարարության առաջին աստիճանի «Արժանիքի շքանշանով»։