


ԱրմԻնֆո. ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 9-ի դրությամբ Հայաստանում առկա են փակ ավտոճանապարհներ։
Մասնավորապես, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կցորդներով բեռնատարների համար երթևեկության փակ են Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Ծիլքար, Սարավան-Զանգեր, Զանգեր-Սիսիան, Լծեն-Տաթև, Կապան-Մեղրի ավտոճանապարհները, ինչպես նաև Ապարանից մինչև Սպիտակի շրջադարձերը ճանապարհահատվածը։
Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը կցորդներով բեռնատարների համար դժվարանցանելի է։
Վարորդներին խորհուրդ է տրվում օգտագործել ձմեռային անվադողեր։
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի վարչությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։


