


ԱրմԻնֆո. Նոյեմբերի 9-ի ցերեկը Հայաստանի տարածքում տեղումներ են սպասվում։ Այս մասին ասվում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի՝ այդ օրը լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ։ Նոյեմբերի 10-ից 13-ը տեղումներ չեն սպասվում։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ պոռթկումներով, նոյեմբերի 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 16-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանն այդ օրը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, իսկ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 9-ի ցերեկը, ինչպես նաև նոյեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում նոյեմբերի 9-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +6 - +8, երեկոյան՝ +1-+3, իսկ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ -3 - - 5։


