


Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։
Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող՝ հետախուզվող անձ Յ.Պ.-ն հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին:


