


Արմինֆո.Անհրաժեշտ է ճկունություն ՝ հնարավոր կադրային ներուժը ներգրավելու համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության փոփոխությանը, որով վերացվել են վերջին մեկ տարվա ընթացքում հայերենին տիրապետելու և մշտապես Հայաստանի տարածքում բնակվելու պահանջները:
Նշենք, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ՀՖՖ կանոնադրության փոփոխությունը պայմանավորված է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում 1998թ. ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, հայկական ծագում ոունեցող ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի ավագ եղբորը՝ Դենիս Ջորկաեֆին նշանակելու մտադրությամբ:
Փաշինյանն այդ առումով ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչները չեն տիրապետում հայերենին: Սակայն, ՀՖՖ նախագահի պաշտոնի վերաբերյալ նա ասել է․ "Իմ կարծիքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է լավ տիրապետի հայերենին, և կարծում եմ ՝ այդպես էլ կլինի":
Նշենք, որ նոյեմբերի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում ընդունվել են կազմակերպության կանոնադրության փոփոխությունները, որոնք վերացնում են նախագահի թեկնածուներին եւ գործադիր կոմիտեին ներկայացվող պահանջները, որոնք վերաբերում են հայերենին տիրապետելուն եւ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի տարածքում մշտապես բնակվելուն: Փոփոխությունների ընդունմանը կողմ է քվեարկել ֆեդերացիայի 29 անդամ, դեմ՝ 2:-


