


Արմինֆո. Նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը մասամբ կսահմանափակվի երթևեկությունը "Լամբադա" կամրջի ստորին հատվածում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, սահմանափակումները կապված են տեղում իրականացվող շինարարական աշխատանքների հետ։ « Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար», - ասվում է հաղորդագրությունում:


