

ԱրմԻնֆո. Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է կուսակցության վարչության փոխնախագահ և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ կուսակցության մամուլի ծառայության՝ վարչության որոշմամբ, Գրիգորի Երանոսյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը Նոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 13-ին։


