


Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Այդ մասին ասվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Աղբյուրի համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր:
Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Արսենյանը պարգեւատրվել է Ռուսաստանի ԱԳՆ "Փոխգործակցության համար" կրծքանշանով:-


