


ԱրմԻնֆո. Նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև հարաբերությունների զարգացման և ընդլայնման հարցերը:
Կողմերը նաև անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացման և փորձի փոխանակման կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


