


ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ վարչապետը կմասնակցի Euronews-ի կողմից կազմակերպված «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին։ Գագաթնաժողովը կանցկացվի «Եվրոպայի ապագան» կարգախոսի ներքո։
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտասահմանյան գործընկերների հետ։


