


Արմինֆո.Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի հետ։
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանատան հաղորդագրության համաձայն, Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Միրզե Էդիսի և խմբի պատգամավորներ Հարալդ Էբների, Դանիել Քյոլբլի, Դիանա Ցիմմերի և Ռոնալդ Գլեզերի հետ քննարկվեցին Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանների միջև հարաբերությունների ակտիվացման, տնտեսական համագործակցության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն առնչվող հարցեր։


