


Արմինֆո. Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են զրահատեխնիկայի արդիականացման ծրագիր, որը նախատեսում է ռուս մասնագետների օգնությունը ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող մեքենաների վերանորոգման օբյեկտների ստեղծման գործում: Այս մասին Բաքվում կայացած ADEX-2026 միջազգային զենքի ցուցահանդեսում հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:
«Այսօր մենք ոչ միայն առաջարկում ենք մեր վերջնական արտադրանքը, այլև, իհարկե, մասնակցում ենք ռազմատեխնոլոգիական համագործակցությանը: Ստորագրվել է ամբողջական ծրագիր, որը ներառում է ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտների արդիականացում և կառուցում», - ասել է Շուգաևը Բաքվում կայացած ADEX-2026 միջազգային զենքի ցուցահանդեսի ժամանակ «Զվեզդա» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:
Ցուցահանդեսում ռուսական պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության փոխնախարար Վասիլի Օսմակովը: Նա հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման և տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցեր:


