


Մարտի 26-ին «Դինամո» մարզահամալիրում ֆինանսաբանկային կազմակերպությունների միջև անցկացվեց ամենամյա սեղանի թենիսի առաջնությունը:
Երեք մրցանակային տեղերից երկուսը զբաղեցրել են Առէկսիմբանկի աշխատակիցները` Խնդրահարույց վարկերի գծով վարչության պետի տեղակալ Արամ Ազիզյանը (1-ին տեղ) և Իրավաբանական վարչության Դատական պաշտպանության բաժնի առաջատար իրավախորհրդատու Արմեն Անդրիկյանը (3-րդ տեղ):
«Շատ ուրախ եմ հաղթանակիս համար», - ասաց Ա. Ազիզյանը Առէկսիմբանկի մամլո ծառայությանը տված հարցազրույցում, «ես սիրում եմ սպորտը և դրանով զբաղվում եմ մանկուց: Թենիսը, վոլեյբոլը, բիլիարդը, բասկետբոլը իմ սիրելի մարզաձևերն են, իմ ամբողջ ազատ ժամանակը տրամադրում եմ դրանց»:
Ա. Ազիզյանի խոսքերով` սեղանի թենիսով նա զբաղվում է դեռ 15 տարեկանից, որևէ կարգ չունի, ուղղակի սիրում է սպորտը և համարում այն երիտասարդության, առողջության և տրամադրության պահպանման լավագույն միջոցը:


